Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Ի՞նչ կարող է նշանակել այս հայտարարությունը, եթե ոչ ՊԲ լուծարման գործընթացի սկիզբ. Վիտալի Մանգասարյան

Ի՞նչ կարող է նշանակել այս հայտարարությունը, եթե ոչ ՊԲ լուծարման գործընթացի սկիզբ. Վիտալի Մանգասարյան
05.08.2022 | 07:25

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եթե ինչ որ մեկը, տվյալ դեպքում ՌԴ ն և Ադրբեջանը, երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ապա, իր կարծիքով, Արցախի ՊԲ ն մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա։


Ի՞նչ կարող է նշանակել այս հայտարարությունը, եթե ոչ ՊԲ լուծարման գործընթացի սկիզբ։
Փաստացի՝ ՀՀ վարչապետը ասում է, որ, մի քանի երաշխիքների դեպքում, պատրաստ է ՊԲ ն լուծարել և սարքել, օրինակ, լիմոնադի ցեխ, և որքան էլ տարօրինակ է, դրա համար երաշխիքներ է ուզում նաև ադրբեջանական կողմից, որն իր ոչ մի երաշխավորված խոստում մինչ այս պահը չի իրականացրել։

Դիտվել է՝ 7300

Մեկնաբանություններ